22:46  ,  12 նոյեմբերի, 2019

Ռոնալդինյո. Հանդիպել եմ «Բարսելոնայի» նախագահի հետ. շուտով նորություններ կլինեն

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար հարձակվող Ռոնալդինյոն ժամանել է Բարսելոնա, հայտնել է 39-ամյա հարձակվողն Ինստագրամի իր պաշտոնական էջում:

«Հանդիպել եմ «Բարսելոնայի» նախագահի հետ: Շուտով նորություններ կլինեն»,- գրել է Ռոնալդուն՝ ակնարկելով, որ առաջիկայում աշխատանքի կանցնի իր նախկին ակումբում:

Հիշեցնենք, որ Ռոնալդինյոն «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2008 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում