22:23  ,  12 նոյեմբերի, 2019

ՊՍԺ-ն փոխարինող է գտել Մբապեին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի ծառայություններով:

Ֆրանսիական ակումբում Գրիզմանին դիտարկում են որպես Կիլիան Մբապեի փոխարինող: Մբապեն մոտ է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:

Հիշեցնենք, որ Անտուան Գրիզմանը «Բարսելոնա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Կատալոնական ակումբը ֆրանսիացի հարձակվողի դիմաց վճարել է 120 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մբապեն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում