21:53  ,  12 նոյեմբերի, 2019

Սմոլինգ. Կարոտում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»

Իտալական «Ռոմայի» կենտրոնական պաշտպան Քրիս Սմոլինգը չի բացառել, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է վերադառնալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Կարոտում եմ «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկար տարիներ եմ անցկացրել այդ ակումբում և հիանալի հիշողություններ ունեմ: 

Այնուամենայնիվ, այժմ երջանիկ եմ «Ռոմայում», սակայն չեմ կարող ասել՝ ինչ կլինի ապագայում»,- Սմոլինգի խոսքը փոխանցում է TalkSport-ը:

Հիշեցնենք, որ Սմոլինգը վարձակալական հիմունքով «Ռոմա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում