21:22  ,  12 նոյեմբերի, 2019

Վիլիան. Խաղադաշտում Մեսիին չպետք է թույլ տալ մտածել

Լոնդոնի «Չելսիի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Վիլիանը խոսել է Արգենտինայի ազգային հավաքականի հետ սպասվող ընկերական հանդիպման մասին:

«Արգենտինայի հավաքականի հետ հրաշալի հանդիպում է սպասվում: Հանդիպումը յուրահատուկ է նրանով, որ խաղադաշտ է վերադառնալու Մեսին: 

Պետք է ուշադրությամբ հսկենք Մեսիին և թույլ չտանք նրան մտածել: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստ է, և ես ուրախ եմ, որ խաղալու եմ նրա դեմ»,- Վիլիանի խոսքը փոխանցում է Diario Sport-ը:

Հիշեցնենք, որ Բրազիլիա - Արգենտինա ընկերական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում