20:48  ,  12 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» 100 միլիոն եվրո կծախսի նոր ֆուտբոլիստների ձեռքբերման վրա

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստվում է ձմեռային և ամառային տրանսֆերային պատուհանների ընթացքում 3 ձեռքբերում իրականացնել:

Խոսեպ Գվարդիոլայի մարզչական շտաբը ցանկանում է ձեռք բերել 1 կենտրոնական պաշտպան, նաև փոխարինել իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվային և արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյին:

Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է խոշոր ներդրումներ իրականացնել, որպեսզի մանչեսթերյան ակումբը հաղթող դուրս գա «Լիվերպուլի» հետ դիմակայությունում:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1:3 հաշվով պարտություն կրեց «Լիվերպուլից»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում