17:09  ,  12 նոյեմբերի, 2019

Եվրո-2020․ Հայաստան - Հունաստան հանդիպման մրցավարները

Ֆուտբոլի Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի J խմբի նախավերջին տուրի Հայաստան - Հունաստան հանդիպումը կսպասակի լեհ մրցավարների բրիգադը Պավել Ռաչկովսկու գլխավորությամբ։

Նրան կօգնեն Միխալ Օբուկովիչն ու Ռադոսլավ Սիյեկան։ Հանդիպման չորրորդ մրցավարն է Դանիել Ստեֆանսկին, մրցավարների տեսուչը՝ Լադիսլավ Գադոշին (Սլովակիա), հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստան - Հունաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով