18:10  +04,  12 նոյեմբերի, 2019

Տիբո Կուրտուան պատասխանել է քննադատություններին

Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Արքայական թիմի երկրպագուների կողմից իր հասցեին պարբերաբար հնչող քննադատություններին։

«Ես միշտ պահպանում եմ հանգստություն, քանի որ գիտեմ իմ հնարավորությունները։ Իհարկե, իմ մակարդակի դարպասապահը միշտ ցանկանում է ավելի շատ հարվածներ հետ մղել եւ ավելի լավ արդյունքների հասնել։ Բայց ես երբեք չեմ կորցնում ինքնավստահությունս, եւ ինձ գերազանց եմ զգում»,- Տիբո Կուրտուայի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության 12 խաղից հետո «Ռեալը» 25 միավորով երկրորդ տեղում է եւ նույնքան միավոր ունեցող «Բարսելոնային» զիջում է գոլերի տարբերությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ