Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստները դժգոհ են պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի վարքից եւ ներողություն են ակնկալում նրանից, գրում է իտալական La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Միլանի» հետ խաղում Ռոնալդուին 55-րդ րոպեին փոխարինել էր արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: Ռոնալդուն դժգոհ էր մնացել փոխարինվելու որոշումից և խաղադաշտից հեռացել էր հանդերձարան, այնուհետեւ լքել ստադիոնը՝ չսպասելով հանդիպման ավարտին:
Հանդիպման ավարտից հետո «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին հայտարարեց, որ Ռոնալդուն փոխարինվել է, քանի որ խաղից առաջ ցավեր է ունեցել ծնկի շրջանում:
«Յուվենտուսը» հաղթանակ էր տարել «Միլանի» նկատմամբ 1:0 հաշվով Դիբալայի գոլի շնորհիվ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում