«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Եվրոպայի առաջատար թիմերի մարզիչների հետ մասնակցել են Շվեյցարիայում ՈւԵՖԱ-ի կազմակերպված կոնգրեսին։
Լրագրողների հետ Գվարդիոլայի անվան ճիշտ արտաբերությունը քննարկելուց հետո Կլոպը ծիծաղելով արագ հեռացել է, երբ միջանցքում հայտնվել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Լիվերպուլը» տանը «Մանչեսթեր Սիթիին» հաղթել է 3։1 հաշվով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում