«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը վնասվածք է ստացել «Մանչեսթեր Սիթիի» դեմ Անգլիայի առաջնության խաղում։ Լիվերպուլյան թիմը հաղթել էր 3։1 հաշվով։
«Լիվերպուլում» մտավախություն ունեն, որ Սալահի մոտ կրկնվել է մեկ ամիս առաջ ստացած ոտքի վնասվածքը։ Եգիպտացի ֆուտբոլիստը կանցնի բուժզննում, հաղորդում է ESPN-ը։
Սալահը ցանկացել է բուժզննում անցնել Եգիպտոսի հավաքականում, որը նոյեմբերի 14-ին Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության ընտրական մրցաշարի հանդիպում կանցկացնի Կամերունի հավաքականի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում