15:11  ,  12 նոյեմբերի, 2019

Ռոնալդու․ Բարդ հանդիպում էր եւ կարեւոր հաղթանակ

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ինստագրամում արած գրառումով մեկնաբանել է «Միլանի» հետ դիմակայությունը։ Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Յուվենտուսը» արգենտինացի Պաուլո Դիբալայի գոլի շնորհիվ առավելության էր հասել «Միլանի» նկատմամբ նվազագույն հաշվով։

«Բարդ հանդիպում էր եւ կարեւոր հաղթանակ»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Դիբալան փոխարինել էր Ռոնալդուին։ Խաղադաշտից հեռանալիս պորտուգալացին չէր սեղմել «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի ձեռքը։ Ռոնալդուն հեռացել էր ստադիոնից՝ չսպասելով հանդիպման ավարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս