14:26  ,  12 նոյեմբերի, 2019

«Ալաշկերտը» հավաքներ ու հանդիպումներ կանցկացնի Լոս Անջելեսում եւ Անթալիայում

Հայտնի են «Ալաշկերտի» ձմեռային նախապատրաստական ծրագրերը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունվարի 15-30-ը «Ալաշկերտը» ուսումնամարզական հավաք կանցկացնի Լոս Անջելեսում, որտեղ նախատեսված են երկու ստուգողական հանդիպումներ:

Փետրվարի 6-19 ալաշկերտցիները հավաք կանցկացնեն Անթալիայում: Ստուգողական խաղերը տեղի կունենան փետրվարի 13-ին, 16-ին և 19-ին։

«Ալաշկերտը» կհանգրվանի Անթալիայի Bellis 5-աստղանի հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի հյուրանոցի հարակից խաղադաշտերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով