13:54  ,  12 նոյեմբերի, 2019

Կարեն Նալբանդյանը՝ Մ-19 Եվրո-2020-ի մրցաշարի մրցավարների տեսուչ

Նոյեմբերի 13-ից 19-ը Իտալիայում կանցկացվի ՈւԵՖԱ 2020թ․ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնության որակավորման 6-րդ խմբի հանդիպումները։

Խմբում ընդգրկված են Իտալիայի, Կիպրոսի, Մալթայի և Սլովակիայի Մ-19 հավաքականները։

Մրցաշարի 6-րդ խմբի հանդիպումների մրցավարների տեսուչ է նշանակվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեսուչ Կարեն Նալբանդյանը։

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս