12:56  ,  12 նոյեմբերի, 2019

Վիկտոր Լինդելյոֆը՝ երկրորդ տարին անընդմեջ Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է Շվեդիայի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

25-ամյա Լինդելյոֆը 2016 թվականից հանդես է գալիս Շվեդիայի հավաքականում, 2017-ին է պորտուգալական «Բենֆիկայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։

10 տարի անընդմեջ այս մրցանակին արժանացած ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը արդեն երրորդ տարին չի ճանաչվում լավագույնը հայրենիքում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում