10:42  ,  12 նոյեմբերի, 2019

Անչելոտին պաշտոնանկ կարվի, եթե «Նապոլին» չհաղթի «Լիվերպուլին»

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը որոշում է ընդունել ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագայի վերաբերյալ:

Անչելոտին կլքի զբաղեցրած պաշտոնը, եթե «Նապոլին» հաղթանակներ չտանի Իտալիայի առաջնության 13-րդ տուրի՝ «Միլանի» և Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Լիվերպուլի» հետ խաղերում:

Հիշեցնենք, որ «Նապոլին» վերջին 5 անընդմեջ հանդիպումներում հաղթանակ չի տարել և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում այժմ զբաղեցնում է 7-րդ տեղը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անչելոտիին հեռացնելու դեպքում՝ «Նապոլիի» ղեկավարությունը ստիպված կլինի 7 միլիոն եվրո տուգանք վճարել իտալացի մասնագետին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում