10:13  ,  12 նոյեմբերի, 2019

Վենգեր. Ժամանակին փորձել ենք ձեռք բերել Մեսիին

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ տարիներ առաջ անգլիական ակումբը փորձել է իրականացնել կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսիի տեղափոխությունը:

«Մենք փորձում էինք ձեռք բերել Ֆաբրեգասին, Պիկեին և Մեսիին: Մեսիի տեղափոխության շուրջ բանակցությունները դեռ չսկսված արդեն ավարտվեցին: Մեսին «Բարսելոնայի» հիմնական կազմի ֆուտբոլիստ էր, իսկ «Բարսելոնան» ոչ մի դեպքում պատրաստ չէր հրաժարվել նրա ծառայություններից:

Իհարկե, երջանիկ կլինեի, եթե հնարավորություն ունենայի «Արսենալում» տեսնել Մեսիին և Ռոնալդուին: Ես աշխարհի ամենազորեղ մարզիչը կլինեի»,- Վենգերի խոսքը մեջբերում է BeIN Sport-ը:

Հիշեցնենք, որ Արսեն Վենգերն «Արսենալի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրել է 1996-2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում