ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հնարավոր է՝ շարունակի մրցելույթներն ամերիկյան ակումբի կազմում:
FOX Sports-ի հաղորդմամբ՝ «Լոս Անջելես Գելաքսիի» ղեկավարությունն առաջիկայում 1 տարվա պայմանագիր կառաջարկի Իբրահիմովիչին, որով շվեդ հարձակվողը հնարավորություն կստանա ևս 1 ամբողջական մրցաշրջան անցկացնել ՄԼՍ-ում:
ՄԼՍ-ի արդեն ավարտված մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։
38-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և իտալական «Միլանը»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում