23:35  ,  11 նոյեմբերի, 2019

Հայաստանի հավաքականն առաջին մարզումն անցկացրեց Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ (ֆոտո)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին առաջին մարզումն է անցկացրել նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի հավաքականի մարզմանը մասնակցել են հրավեր ստացած 24 ֆուտբոլիստներից 21-ը: Կամո Հովհաննիսյանը, Հովհաննես Համբարձումյանը և Տիգրան Բարսեղյանը հավաքականին կմիանան ավելի ուշ:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում