00:12  ,  12 նոյեմբերի, 2019

Մոուրինյո. Կարծում եմ՝ «Չելսին» Անգլիայի առաջնությունը կավարտի առաջին քառյակում

Լոնդոնի «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում «Չելսիի» մրցելույթների և Ֆրենկ Լեմպարդի կատարած աշխատանքի մասին:

«Մրցաշրջանի սկզբում «Չելսիի» ցուցադրած խաղը մտահոգությունների առիթ էր տալիս, սակայն այժմ կարող ենք ասել, որ Լեմպարդը հրաշալի աշխատանք է կատարել: Երիտասարդ ֆուտբոլիստները լիովին հարմարվել են թիմի մարտավարությանը և կարողանում են կատարել իրենց առաջ դրված խնդիրները:

Իհարկե, համոզված եմ, որ «Չելսին» այս մրցաշրջանում չի դառնա Անգլիայի փոխչեմպիոն, սակայն կարծում եմ, որ ակումբը մրցաշրջանը կավարտի առաջին քառյակում»,- պորտուգալացի մարզիչի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ «Լիվերպուլն» այս մրցաշրջանում արդեն ապահովել է չեմպիոնությունը Պրեմյեր լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում