Ֆուտբոլի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մեկնաբանել է Իտալիայի առաջնության 12-րդ տուրի՝ «Յուվենտուս» - «Միլան» խաղում թուրինյան ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի պահվածքը:
«Ֆուտբոլիստները պետք է հարգանքով վերաբերվեն իրենց մարզիչների ընդունած որոշումներին: Այն, ինչ արեց Ռոնալդուն, գեղեցիկ չէր: Նա պետք է ներողություն խնդրի իր պահվածքի համար»,- Մանչինիի խոսքը փոխանցում է A Bola-ն:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միլանի» հետ հանդիպման 55-րդ րոպեին փոխարինվելուց հետո Ռոնալդուն լքել է ստադիոնը:
«Յուվենտուսը» հաղթանակ է տարել «Միլանի» նկատմամբ նվազագույն՝ 1:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում