22:43  ,  11 նոյեմբերի, 2019

Իբրահիմովիչը չի վերադառնա «Մանչեսթեր Յունայթեդ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը չի պատրաստվում պայմանագիր առաջարկել ՄԼՍ-ի կանոնավոր առաջնությունը ներկայացնող «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

Sky Sports-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը դեմ է արտահայտվել Իբրահիմովիչի տեղափոխությանը և պնդել է, որ ակումբը համաձայնության գա երիտասարդ հարձակվողի հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Զլատան Իբրահիմովիչը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կկնքի կամ իտալական «Միլանի», կամ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Իբրահիմովիչի պայմանագիրը «Լոս Անջելես Գելաքսիի» հետ նախատեսված է մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Ամերիկյան ակումբը ցանկանում է երկարաձգել համագործակցությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս