21:40  ,  11 նոյեմբերի, 2019

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 11-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում սկսել է պատրաստությունները Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վերջին 2 տուրերի՝ Հունաստանի և Իտալիայի հավաքականների դեմ խաղերին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի մարզչական շտաբում ընդգրկվել են Արա Նիգոյանը, Աշոտ Գրիգորյանը և Երվանդ Սուքիասյանը: Դարպասապահների մարզիչը կլինի Ռոման Բերեզովսկին, ֆիզպատրաստության մարզիչը՝ Արմեն Տոնոյանը, իսկ տեսավերլուծաբանը՝ Ղազար Հակոբջանյանը:

Նոյեմբերի 15-ին Հայաստանի հավաքականը կընդունի հույներին, նոյեմբերի 16-ին կավարտի մարզումային հավաքը Երեւանում և կմեկնի Պալերմո, որտեղ նոյեմբերի 18-ին կանցկացնի վերջին ընտրական խաղը Իտալիայի թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով