21:28  ,  11 նոյեմբերի, 2019

Մարկոս Պիզելին՝ Հայաստանի հավաքականում կարիերան ավարտելու եւ ծրագրերի մասին

Ղազախական «Ակտոբեից» հեռացած 35-ամյա կիսապաշտպան Մարկոս Պիզելին ավարտեց կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ մասին նա հայտնել է NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

«Որոշել եմ ավարտել կարիերաս հավաքականում։ Նախկինի նման չեմ զգում ինձ կարեւոր ֆիգուր ազգային թիմում։ Իհարկե, դեր խաղաց նաեւ տարիքս։

Ակումբային կարիերայիս վերաբերյալ դեռ վերջնական որոշում չունեմ։ Ամենայն հավանականությամբ, կշարունակեմ խաղալ։ Առաջարկներ ունեմ Հայաստանից։

Ֆուտբոլիստի կարիերայի ավարտից հետո ինձ մարզիչի դերում ավելի շատ չեմ տեսնում, քան տեսնում եմ»,- նշեց Պիզելին։

Հիշեցնենք, որ Հայաստանի նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը չի հրավիրել Պիզելիին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին երկու տուրերի հանդիպումներին Հունաստանի եւ Իտալիայի դեմ։

2008-ից Հայաստանի հավաքականում հանդես եկած Պիզելին ազգային թիմի հետ մասնակցել է 68 հանդիպման, խփել 11 գոլ։

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով