20:37  ,  11 նոյեմբերի, 2019

«Արսենալի» ղեկավարությունը ցանկանում է պայմանագիր կնքել Լուիս Էնրիկեի հետ

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը դժգոհ է ակումբի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի աշխատանքից, հայտնում է El Confidencial-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Արսենալի» մարզական տնօրեն Ռաուլ Սանյելին ցանկանում է թիմ հրավիրել կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեին:

Լուիս Էնրիկեն Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել է ընթացիկ տարվա հունիսին՝ դստեր հիվանդության պատճառով: 

Լուիս Էնրիկեի 9-ամյա դուստրը կյանքից հեռացել է օգոստոսի 29-ին: Մի քանի ամիս բժիշկները պայքարել են երեխայի մոտ ախտորոշված քաղցկեղային հիվանդության դեմ, սակայն փրկել նրա կյանքը չի հաջողվել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում