20:02  ,  11 նոյեմբերի, 2019

Իսպանիայի Սուպերգավաթ. «Բարսելոնայի» ու «Ռեալի» մրցակիցները

Իսպանիայում նոյեմբերի 11-ին տեղի է ունեցել Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

Մրցաշարի կիսաեզրափակիչում կատալոնական «Բարսելոնան» կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի», իսկ «Ռեալը»՝ «Վալենսիայի» հետ:

Հանդիպումները տեղի կունենան Սաուդյան Արաբիայում՝ հունվարի 8-9-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա հունվարի 12-ին:

Իսպանիայի գործող Սուպերգավաթակիրը կատալոնական «Բարսելոնան» է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում