22:10  ,  11 նոյեմբերի, 2019

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»․ Կազմերի գինն ու մարզիչների տրանսֆերային ծախսերը (ֆոտո)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» տանը մրցեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով՝ ամրապնդվելով առաջին տեղում (34 միավոր)։ «Մանչեսթեր Սիթին» 25 միավորով նահանջեց չորրորդ տեղ՝ առաջ թողնելով 26-ական միավոր վաստակած «Լեսթեր Սիթիին» եւ Լոնդոնի «Չելսիին»։

Transfermarkt-ը ներկայացրել է «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի» կազմերի տրանսֆերային գինը։ Ավելի թանկ է մանչեսթերյան թիմը՝ 1,28 միլիարդ եվրո։ «Լիվերպուլի» խաղացողների ընդհանուր գինը 1,07 միլիարդ եվրո է։

Կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» 2016-ին գլխավորելուց հետո գնել է 22 խաղացողի՝ ծախսելով 600 միլիոն եվրո։

Գերմանացի Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում է 2015-ից եւ այս ընթացքում ձեռք է բերել 13 ֆուտբոլիստի 443 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում