19:10  ,  11 նոյեմբերի, 2019

Խոսեպ Գվարդիոլայի վատագույն մեկնարկը կարիերայում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում առաջատար «Լիվերպուլին» 1։3 հաշվով պարտվելու հետեւանքով գրանցել է վատագույն մեկնարկը առաջնություններում իր կարիերայի ընթացքում, հաղորդում է OptaJoe-ն։

Պրեմյեր լիգայի 12 տուրում «Մանչեսթեր Սիթին» վաստակել է 25 միավոր եւ չորրորդ տեղում է։ «Լիվերպուլն» ունի 34, «Լեսթեր Սիթին» ու «Չելսին»՝ 26-ական միավոր։

Հիշեցնենք, որ Գվարդիոլան մինչեւ Անգլիա տեղափոխվելը 2008-2012-ին գլխավորել է կատալոնական «Բարսելոնան», 2013-2016-ին՝ գերմանական «Բավարիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում