Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 14-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի 2021թ․ Եվրոպայի Մ-21 առաջնության որակավորման խմբային փուլի հանդիպումը Իռլանդիայի Մ-21 հավաքականի հետ։
Տոմսերը վաճառվում են Ֆուտբոլի ակադեմիայի մուտքի հարևանությամբ գտնվող տոմսարկում։ Տոմսերի գինն է 500 դրամ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում