21:12  ,  11 նոյեմբերի, 2019

Ֆրենկ Լեմպարդ․ Միամտություն կլինի հիմա ասել, թե «Չելսին» տիտղոսի հավակնորդ է

Լոնդոնի «Չելսիի» անգլիացի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է իր ղեկավարած թիմի հավակնությունների մասին։ Անգլիայի առաջնության 12 տուրից հետո «Լեսթեր Սիթին» ու «Չելսին» վաստակել են 26-ական միավոր եւ երկրորդ, երրորդ տեղերում են։ Առաջատար «Լիվերպուլն ունի 34 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» 25 միավորով նահանջեց չորրորդ տեղ։ «Չելսին» տարել է 6 անընդմեջ հաղթանակ Պրեմյեր լիգայում։

«Միամտություն կլինի հիմա ասել, թե «Չելսին» տիտղոսի հավակնորդ է։ Դեռ երկար ճանապարհ կա։ Բայց մենք լավ մարզավիճակում ենք, եւ եթե շարունակենք ցուցադրել այսպիսի խաղ եւ հասնենք արդյունքի, հնարավորություն կունենաք կրճատել տարբերությունն առաջատարի հետ»,- Լեմպարդի խոսքը մեջբերում է Daily Express-ը։

Հիշեցնենք, որ Լեմպարդը հոկտեմբերի հանդիպումների արդյունքում ճանաչվել է Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ՝ հետ թողնելով Յուրգեն Կլոպին («Լիվերպուլ») եւ Բրենդան Ռոջերսին («Լեսթեր Սիթի»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում