12:15  ,  11 նոյեմբերի, 2019

Մոուրինյոն՝ Պրեմյեր լիգայում չեմպիոնական մրցավազքի մասին. Ամեն ինչ ակնհայտ է

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ այս մրցաշրջանում «Լիվերպուլն» արդեն ապահովել է չեմպիոնությունը Պրեմյեր լիգայում:

«Ամեն ինչ ակնհայտ է: «Լիվերպուլն» 9 միավորի տարբերություն է ապահովել «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ և շարունակում է վստահ հանդիպումներ անցկացնել: 

«Լիվերպուլը» հրաշալի մարզավիճակում է գտնվում, սակայն այդ ակումբի ֆուտբոլիստները չպետք է իրենց աշխատանքն ավարտած համարեն Անգլիայի առաջնությունում»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Նշենք, որ «Էնֆիլդ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»:

Պրեմյեր լիգայի 12-րդ տուրից հետո «Լիվերպուլը» 34 միավորով առաջատարն է, իսկ «Մանչեսթեր Սիթին» չորրորդն է՝ 25 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում