11:44  ,  11 նոյեմբերի, 2019

«Մարսելի» երկրպագուները հարձակվել են «Լիոնի» ավտոբուսի վրա (ֆոտո)

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում «Մարսելը» տնային խաղում ուժերը չափեց «Լիոնի» հետ: 

Հանդիպման ընթացքում «Մարսելի» երկրպագուները հարձակվել են «Լիոնի» ավտոբուսի վրա և կոտրել ավտոբուսի ապակիները: 

Խաղի ավարտից հետո «Մարսելի» երկրպագուները ստադիոնը լքելիս բախվել են նաև ոստիկանների հետ: 

«Մարսելը» հաղթանակ է տարել «Լիոնի» նկատմամբ 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով