10:12  ,  11 նոյեմբերի, 2019

Գվարդիոլա. Չենք կարող չընդունել, որ «Լիվերպուլը» գերազանցեց մեզ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 12-րդ տուրում Չեմպիոնների լիգայի գավաթակի «Լիվերպուլից» կրած պարտությունը:

«Չենք կարող չընդունել, որ «Լիվերպուլը» շատ լավ մարզավիճակում է գտնվում և այս խաղում գերազանցեց մեզ:

Ես գոհ եմ «Մանչեսթեր Սիթիի» խաղից, քանի որ մեր թիմի ֆուտբոլիստները պայքարեցին մինչև վերջին պահը:

Մրցավարության մասին չեմ ցանկանում խոսել: Դուք ինքներդ ամեն ինչ տեսել եք»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Նշենք, որ «Էնֆիլդ» ստադիոնում տեղի ունեցած խաղում «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»:

Հանդիպման գլխավոր մրցավարը 2 անգամ չի արձանագրել «Լիվերպուլի» պաշտպան Տրենտ-Ալեքսանդր Առնոլդի ձեռքով խաղը սեփական տուգանային հրապարակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում