22:23  ,  10 նոյեմբերի, 2019

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3։1 (ֆոտո, վիդեո)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ, որը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ չկարողացավ խնդիրներ ստեղծել փոխչեմպիոնների համար։ «Լիվերպուլն» առավելության հասավ 3։1 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում աչքի ընկան բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն, եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը եւ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։ Վերջնամասում հաշվի տարբերությունը կրճատեց հյուրերի պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան։  

«Լիվերպուլը» 34 միավորով ամրապնդվեց առաջին տեղում, «Մանչեսթեր Սիթին» 25 միավորով նահանջեց չորրորդ տեղ՝ առաջ թողնելով «Չելսիին» եւ «Լեսթեր Սիթիին», որոնք ունեն 26-ական միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 3։1 (տեսանյութ)

Ֆաբինյո, 6, Մոհամեդ Սալահ, 13, Սադիո Մանե, 51 - Բեռնարդու Սիլվա, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում