20:55  ,  10 նոյեմբերի, 2019

Մադրիդի «Աթլետիկոն» հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Աթլետիկոն» Մադրիդում մրցեց Բարսելոնայի «Էսպանյոլի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հարձակվողներ, արգենտինացի Անխել Կոռեայի, իսպանացի Ալվարո Մորատայի եւ իսպանացի կիսապաշտպան Կոկեի գոլերը։

«Աթլետիկոն» 24 միավորով բարձրացավ երրորդ տեղ։ Առաջատարներն են «Բարսելոնան» ու «Ռեալը», որոնք 12 խաղում վաստակել են 25-ական միավոր։ «Էսպանյոլը» նախավերջինն է՝ 8 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Աթլետիկո» - «Էսպանյոլ»՝ 3։1 (տեսանյութ)

Անխել Կոռեա, 45+1, Ալվարո Մորատա, 58, Կոկե, 90+2 - Սերխի Դարդեր, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English