19:54  ,  10 նոյեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Վուլվերհեմփթոնի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում ընդունեց «Բրայթոնին»։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմն առավելության հասավ 3։1 հաշվով։

«Վուլվերհեմփթոնը» 2։1 հաշվով ուժեղ էր «Աստոն Վիլայից»։

«Մանչեսթեր Յունայթեդը» 16 միավորով 7-րդն է։ «Վուլվերհեմփթոնը» նույնպես վաստակել է 16 միավոր եւ 8-րդն է։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բրայթոն»՝ 3։1 (տեսանյութ)

Անդրեաս Պերեյրա, 17, Դեւի Պրոպեր, 19, ինքնագոլ, Մարկուս Ռեշֆորդ, 66 - Լյուիս Դանք, 64

«Վուլվերհեմփթոն» - «Աստոն Վիլա»՝ 2։1 (տեսանյութ)

Ռուբեն Նեւեշ, 41, Ռաուլ Խիմենես, 84 - Տրեզեգե, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում