18:27  ,  10 նոյեմբերի, 2019

«Բորուսիան Մ․»-ն ուժեղ էր «Վերդերից» եւ ամրապնդվեց առաջին տեղում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիան» տանը մրցեց Բրեմենի «Վերդերի» հետ եւ հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

«Բորուսիան» 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող «ՌԲ Լայպցիգն» ու «Բավարիան» ունեն 21-ական միավոր։ «Վերդերը» 14-րդն է՝ 11 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բորուսիա Մ» - «Վերդեր»՝ 3։1 (տեսանյութ)

Ռամի Բենսեբաինի, 20, Պատրիկ Հերման, 22, 59 - Լեոնարդո Բիտենկորտ, 90+3

Հեռացում՝ Ռամի Բենսեբաինի («Բորուսիան Մ․»), 87, երկրորդ դեղին քարտ

Չիրացրած 11մ՝ Դավի Կլասեն («Վերդեր»), 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English