13:25  ,  10 նոյեմբերի, 2019

Մեսին հավասարվել է Ռոնալդուին

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի առաջնությունում հեթ-տրիկների քանակով հավասարվել է Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մեսին երեք անգամ գրավել էր Վիգոյի «Սելտայի» դարպասը։ «Բարսելոնան» հաղթել էր 4։1 հաշվով։ Այս մրցաշարում այդ հեթ-տրիկը 34-րդն է 32-ամյա Մեսիի կարիերայում։

Հիշեցնենք, որ այժմ Թուրինի «Յուվենտուսը» ներկայացնող Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-2018-ին, Մեսին «Բարսելոնայում» է 2003-ից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English