01:52  ,  10 նոյեմբերի, 2019

«Բարսելոնայի» հաղթանակն ու Մեսիի հեթ-տրիկը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց Վիգոյի «Սելտայի» հետ։ Կատալոնական ակումբն առավելության հասավ 4։1 հաշվով։

Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ «Բարսելոնայի» չորրորդ գոլը խփեց իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։

«Բարսելոնան» 25 միավորով հավասարվեց Մադրիդի «Ռեալին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ առաջին տեղ։ «Սելտան»՝ ունի 9 միավոր եւ 18-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բարսելոնա» - «Սելտա»՝ 4։1 (տեսանյութ)

Լիոնել Մեսի, 23, 11մ, 45+1, 48, Սերխիո Բուսկետս, 85 - Լուկաս Օլասա, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում