23:22  ,  9 նոյեմբերի, 2019

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 4։0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում չեմպիոն Մյունխենի «Բավարիան» տանը մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Խորվաթ Նիկո Կովաչի հրաժարականից հետո «Բավարիան» հանդես է գալիս նրա օգնական, 54-ամյա գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ։ Մյունխենյան թիմը վստահ հաղթանակ տարավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին։

«Բավարիան» 21 միավորով բարձրացավ երրորդ տեղ՝ հավասարվելով նույնքան միավոր ունեցող «ՌԲ Լայպցիգին», որը գոլերի տարբերությամբ առաջ է։ Դորտմունդի «Բորուսիան» 5-րդն է՝ 19 միավոր։ Առաջատարը Մյոնխենգլադբախի «Բորուսիան» է, որը 10 խաղից հետո ունի 22 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 4։0 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 17, 76, Սերժ Գնաբրի, 47, Մատս Հումելս, 80, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով