23:23  ,  9 նոյեմբերի, 2019

«Ռեալը» ոչ մի հնարավորություն չտվեց «Էյբարին»՝ 4։0 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Էյբարին»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը ոչ մի հնարավորություն չտվեց դաշտի տերերը։

Արքայական ակումբն առավելության հասավ 4։0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման։ Աչքի ընկան նաեւ իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսն ու ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն։

«Ռեալը» 12 խաղից հետո 25 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մադրիդյան թիմին հավասարվելու հնարավորություն ունի «Բարսելոնան», որը այս տուրում կընդունի Վիգոյի «Սելտային»։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Էյբար» - «Ռեալ»՝ 0։4 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 17, 29, 11մ, Սերխիո Ռամոս, 20, 11մ, Ֆեդերիկո Վալվերդե, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում