22:53  ,  9 նոյեմբերի, 2019

«Ինտերը» կամային հաղթանակից հետո բարձրացավ առաջին տեղ

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում Միլանի «Ինտերն» իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորությամբ տանը մրցեց «Վերոնայի» հետ եւ առավելության հասավ 2։1 հաշվով։

Հյուրերը հաշվի մեջ առաջ անցան 19-րդ րոպեին։ «Ինտերին» կամային հաղթանակ բերեցին կիսապաշտպաններ, ուրուգվայցի Մատիաս Վեսինո Ֆալերոյի եւ իտալացի Նիկոլո Բարելայի գոլերը երկրորդ խաղակեսում։

«Ինտերը» 31 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ մեկ հանդիպում քիչ անցկացրած Թուրինի «Յուվենտուսի» նկատմամբ ունի 2 միավորի առավելություն։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ինտեր» - «Վերոնա»՝ 2։1 (տեսանյութ)

Մատիաս Վեսինո Ֆալերո, 65, Նիկոլո Բարելա, 83 - Վալերիո Վերե, 19, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս