22:25  ,  9 նոյեմբերի, 2019

Դի Մարիայի եւ Իկարդիի գոլերը հաղթանակ բերեցին ՊՍԺ-ին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Բրեստին» եւ հաղթանակ տարավ 2։1 հաշվով։  Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան արգենտինացիներ Անխել Դի Մարիան եւ Մաուրո Իկարդին։

ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեն եւ բրազիլացի Նեյմարը վնասվածքներից հետո հայտավորված չէին խաղին։

ՊՍԺ-ն 30 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ արդեն 10 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում ընթացող «Անժեի» նկատմամբ, որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։

Ֆրանսիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բրեստ» - ՊՍԺ՝ 1։2 (տեսանյութ)

Սամուել Գրանդսիր, 72 - Անխել Դի Մարիա, 39, Մաուրո Իկարդի, 85

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով