20:54  +04,  9 նոյեմբերի, 2019

«Տոտենհեմը» բաց թողեց հաղթանակը, օրվա արդյունքներ (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» տանը մրցեց «Շեֆիլդ Յունայթեդի» հետ։ Արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմն առաջին հասավ հաջողության։ Աչքի ընկավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը, սակայն վերջնամասում հյուրերը կարողացան խփել պատասխան գոլը եւ խուսափել պարտությունից՝ 1։1։

«Շեֆիլդ Յունայթեդը» 17 միավորով հավասարվեց «Արսենալին» եւ գոլերի տարբերությամբ բարձրացավ 5-րդ տեղ։ «Տոտենհեմը» 12-րդն է՝ 14 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Տոտենհեմ» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1։1 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 58 – Ջորջ Բալդոք, 78

«Բարնլի» - «Վեսթ Հեմ»՝ 3:0

Էշլի Բարնս, 11, Կրիս Վուդ, 44, Ռոբերտ Խիմենես, 54, ինքնագոլ

«Նյուքասլ» - «Բորնմութ»՝ 2։1

Դեանդրե Իեդլին, 42, Կիրան Քլարկ, 52 - Հարի Ուիլսոն, 14

«Սաութհեմփթոն» - «Էվերտոն»՝ 1։2

Դենի Ինգս, 50 - Թոմ Դեւիս, 4, Ռիշարլիսոն, 75

«Լեսթեր» - «Արսենալ»՝ 21:30-ին (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ