19:42  ,  9 նոյեմբերի, 2019

Ֆիրմինո․ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը 6 միավորի գին ունի

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն խոսել է չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա դիմակայության մասին Անգլիայի առաջնության 12-րդ տուրում։

«Առանձնահատուկ հանդիպում կլինի, քանի որ թիմերը պայքարում են առաջին տեղի համար։ Շատ կարեւոր խաղ է, որը 6 միավորի գին ունի։ Պետք է ուշադիր լինել եւ մրցակցին շատ հնարավորություններ չտալ։

Ձգտելու ենք հաղթանակի եւ հույս ունենք, որ երկրպագուները կդառնան մեր թիմի 12-րդ խաղացողը՝ աջակցելով ամբողջ հանդիպման ընթացքում»,- Ֆիրմինոյի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում