18:24  ,  9 նոյեմբերի, 2019

«Չելսին» հաղթեց եւ բարձրացավ երկրորդ տեղ

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Չելսին» ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

Անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի եւ ամերիկացի կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի գոլերը։

«Չելսին» 26 միավորով բարձրացավ երկրորդ տեղ՝ 1 միավորով գերազանցելով չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին», որն այս տուրում նոյեմբերի 10-ին կհյուրընկալվի առաջատար «Լիվերպուլին» (31 միավոր)։ «Քրիսթալ Փելասը» 9-րդն է՝ 15 միավոր։

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Չելսի» - «Քրիսթալ Փելաս»՝ 2։0 (տեսանյութ)

Թեմի Աբրահամ, 52, Կրիստիան Պուլիշիչ, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս