15:12  ,  9 նոյեմբերի, 2019

Ֆավր. «Բավարիայի» հետ խաղում մենք կորցնելու ոչինչ չունենք

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ խաղից առաջ Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը հայտարարել է, որ իր գլխավորած թիմը միայն գրոհելու մասին է մտածում:

«Այս հանդիպումը մրցաշրջանի ամենասպասված և յուրահատուկ հանդիպումներից մեկն է: Վստահ եմ, որ լարված պայքար է սպասվում, քանի որ 2 թիմերն էլ խաղալու են հաղթանակի համար:

«Բորուսիան» Մյունխեն է մեկնում միայն ու միայն 3 միավոր վաստակելու նպատակով: Մենք այլևս ոչինչ չունենք կորցնելու և չենք կարող բավարարվել նույնիսկ ոչ ոքի արդյունքից»,- Ֆավրի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:

Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում