13:42  ,  9 նոյեմբերի, 2019

Սանչո. Մյունխեն ենք մեկնում միայն հաղթանակի համար

Դորտմունդի «Բորուսիայի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն խոսել է Գերմանիայի առաջնության 11-րդ տուրի՝ Մյունխենի «Բավարիայի» հետ խաղից իր սպասելիքների մասին:

«Թիմերը հանդիպմանը մոտենում են լուրջ կորուստներով: Կարծում եմ, որ լարված պայքար է սպասվում:

Մենք Մյունխեն ենք մեկնում միայն հաղթանակի համար: «Բորուսիան» այլևս իրավունք չունի միավորներ կորցնել»,- Սանչոյի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Մյունխենի «Ալյանս Արենա» ստադիոնում տեղի ունենալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում