13:20  ,  9 նոյեմբերի, 2019

Լեմպարդ. Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը, որը ճանաչվել է Պրեմյեր լիգայի հոկտեմբերի լավագույն մարզիչ, հայտարարել է, որ «Չելսին» այլևս սխալվելու իրավունք չունի:

«Հոկտեմբերին մենք լավ հանդիպումներ անցկացրեցինք և մրցաշարային աղյուսակում մի քանի տեղով բարելավեցինք մեր դիրքը:

Ֆուտբոլում ամեն ինչ շատ արագ է փոխվում, և մի քանի անհաջող հանդիպումը կարող է վճռորոշ դառնալ»,- Լեմպարդը խոսքը փոխանցում է «Չելսիի» մամուլի ծառայությունը:

Պրեմյեր լիգայի 11-րդ տուրից հետո «Չելսին» 23 միավորով մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղում է: Առաջատարը «Լիվերպուլն» է՝ 31 միավորով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս