12:56  ,  9 նոյեմբերի, 2019

Մբապեն որոշում է ընդունել իր ապագայի վերաբերյալ

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն նոր պայմանագիր չի կնքի փարիզյան ակումբի հետ, տեղեկացնում է L'Equipe-ն:

ՊՍԺ-ն նոր պայմանագրով պատրաստ է Մբապեին վճարել այնքան, որքան Նեյմարին՝ տարեկան 30 միլիոն եվրո, սակայն 20-ամյա հարձակվողը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Ավելի վաղ Արքայական ակումբի ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չէր հերքել, որ «Ռեալը» հետաքրքրված է Մբապեի տեղափոխությամբ:

Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում