12:14  ,  9 նոյեմբերի, 2019

Սուարեսը կարող է անվճար տեղափոխվել Բեքհեմի ակումբ

Կատալոնական «Բարսելոնայի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ՄԼՍ-ի կանոնավոր առաջնություն:

Սուարեսի ծառայություններով հետաքրքրված է Դևիդ Բեքհեմի «Ինտեր Մայամին», որն արդեն բանակցություններ է վարում ուրուգվայցի հարձակվողի հետ:

ESPN-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է առանց գումարի հրաժարվել Սուարեսի ծառայություններից:

Ավելի վաղ Ուրուգվայի ազգային հավաքականում Սուարեսի խաղընկեր, ամերիկյան «Սիաթլ Սաունդերսի» հարձակվող Նիկո Լոդեյրոն հայտարարել էր, որ Սուարեսը ցանկություն ունի տեղափոխվել ՄԼՍ:

Հիշեցնենք, որ 32-ամյա Լուիս Սուարեսը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականին:

Ընթացիկ մրցաշրջանում ուրուգվայցի հարձակվողը կատալոնական թիմի կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում